Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

3 բնական միջոց, որոնք կօգնեն ազատվել սև կետերից. 168.am

3 բնական միջոց, որոնք կօգնեն ազատվել սև կետերից. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ սև կետերը բավականին տարածված խնդիր է, որից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Այս միջոցները կարող են օգնել։

1. Ձվի դեղնուց։ 1 ձվի դեղնուցը խառնեք կես թեյի գդալ կիտրոնի հյութի և 1 թեյի գդալ մեղրի հետ, քսեք դեմքին։ Թողեք 15 րոպե, ապա լվացեք տաք, հետո՝ սառը ջրով։ Կարող եք նաև ձվի դեղնուցը մի շերտով քսել մաշկին, թողնել որոշ ժամանակ, լվանալ տաք ջրով։

2. Մեղր և դարչին։ Մեղրը կօգնի մաքրել ծակոտիները։ Այն նաև հակաբակտերիալ հատկություն ունի, ինչի արդյունքում դեմքը մաքրում է բակտերիաներից, որոնք ակնեի առաջացման պատճառ են դառնում։ Դարչինն իր հերթին կակտիվացնի արյան շրջանառությունը՝ առողջ տեսք հաղորդելով մաշկին։

Մեկ բաժին մեղրը խառնեք մեկ բաժին դարչինի հետ։ Ստացված միջոցը քսեք մաշկի խնդրահարույց հատվածներին, թողեք 5 րոպե։ Լվացեք տաք, ապա՝ սառը ջրով։

3. Վարսակով դիմակ։ Վարսակը կարող է կլանել ավելորդ ճարպը։ Ջրով և վարսակով քսուք պատրաստեք, քսեք դեմքին։ Թողեք 15 րոպե, որպեսզի այն ամբողջությամբ չորանա։ Լվացեք տաք ջրով։

Վարսակով դիմակ կարող եք պատրաստել՝ այն խառնելով նաև այլ բաղադրիչների հետ։ Վարսակը խառնեք 1 թեյի գդալ մեղրի, 4 լոլիկի հյութի հետ։ Սկրաբը քսեք դեմքին, թողեք 10 րոպե, լվացեք տաք ջրով։

3 ճաշի գդալ յոգուրտը կարող եք խառնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութի և 2 թեյի գդալ վարսակի հետ։ Քսեք դեմքին, որոշ ժամանակ անց լվացեք։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ